Եգիպտոսում 32 մարդ Է զոհվել գնացքների բախման հետեւանքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 32 մարդ Է զոհվել եւ առնվազն 66-ը՝ տուժել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով: Այս տվյալները հայտնում Է հանրապետության առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել Կահիրեից դեպի հարարվ՝ Սոհագի նահանգում: Բախման հետեւանքով երեք վագոն շրջվել Է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատահարի վայր Է ուղարկվել շտապ օգնության 36 ավտոմեքենա, որոնք տուժածներին տանում են մերձակա հիվանդանոցներ:

Եգիպտուսի գլխավոր դատախազությունը կարգադրել Է սկսել աղետի հետաքննություն, իսկ տրանսպորտի նախարար Քամել ալ Վազիրը՝ ձերբակալել երկու գնացքների մեքենավարներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի