Նաթանյահուի կուսակցությունը հաղթում Է Իսրայելում կայացած ընտրություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթում Է Իսրայելում մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների 90 տոկսը հաշվելուց հետո, բայց դրանց արդյունքներով կայուն կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծումը քիչ հավանական Է 24-րդ գումարման ապագա Կնեսետում (խորհրդարանում) տեղերի բաշխման պատճառով:

Մարտի 25-ին այդ մասին հաղորդել Է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Քվեների 90 տոկոսը հաշվելուց հետո Նաթանյահուի կողմնակիցների ճեամբարն ստանում Է 59 տեղ, իսկ Նաթանյահուի հակառակորդների դաշինքը՝ 56,- նշում Է ռադիոկայանը: Նրա հաշվարկներով՝ այս պահին Կնեսետի (խորհրդարանի) 120 տեղից 30-ն անցնում Է «Լիկուդին», իսկ մերձակա մրցակցին՝ ընդդիմության առաջնորդ «Եշ աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին՝ 18 խորհրդարանական աթոռ, եւ նրանց միջեւ մեծ տարբերությունը կպահապնվի նաեւ բոլոր ձայները հաշվելուց հետո, որն սպասվում Է մարտի 26-ին:

Նաթանյահուի կողմնակիցների ճամբարը ձայների հաշվման նախնական արդյունքներով մարտի 25-ի առավոտվա դրությամբ իր վերահսկողության տակ ստանում Է 52 խորհրդարանական մանդատ (30՝ «Լիկուդը», 9՝ ՇԱՍ ծայրահեղ կրոնական կուսակցությունը, 7՝ եւս մեկ ծայրահեղ կրոնական կուսակցություն՝ «Տորայի միացյալ հուդայականությունը» եւ 6՝ «Կրոնական սիոնիզմ» նոր աջ կուսակցությունը), եւս 7 պատգամավորական պորտֆել կարող Է կոալիցիա բերել «Յամինա» աջ կուսակցությունը: Ամեն դեպքում, 59 մանդատը չի բավականացնում կայուն կոալիցիա կազմելու համար, ինչը մեծացնում Է երկրում հինգերորդ ընտրությունների անցկացման հավանականությունը 2021 թվականի աշնանը, նշում Է Yedioth Ahronoth թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանում ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ բերելու է Ադրբեջանում հայելային արձագանքի. Փաշինյան

Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո

Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա

Լեգիտիմության միակ աղբյուրը ժողովուրդն է. Փաշինյանը՝ ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարությունների մասին

Սոցիալական կրեդիտից նվիրատվություն անելու հնարավորություն կտրվի

ՔՊ անդամները փակ քվեարկությամբ կորոշեն, թե ով է լինելու ԱԺ նախագահը նոր ձևավորվելիք խորհրդարանում

Հանրահայտ հույն երգիչ Նիկոս Վերտիսը Հայաստանում է. նա հանդես կգա մենահամերգով

«Աշխարհը՝ մեկ բաժակում». Նարեկ Մելքոնյանի լուսանկարչական աշխատանքները նորովի կբացահայտեն հայտնի և անհայտ վայրերը

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար