ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեր ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հերքելով, թե կառավարությունը ցանկանում է պարտության հարցում սլաքներն ուղղել դեպի ԶՈւ-ն:
«Եթե մենք ուզեինք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք դեպի ԶՈՒ: Մենք որևէ նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք ունենա միանշանակ:
Մեղավորներ եկեք չփնտրենք, դրա համար անհրաժեշտ է, որ ԶՈւ-ն պատրաստի համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ԱԽ քարտուղարը: