Մարոկկոն կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիափոխադրումները ևս հինգ երկրի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկկոյի իշխանությունները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում որոշում են ընդունել ժամանակավորապես դադարեցնել ավիահաղորդակցությունը ևս հինգ երկրի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, մարտի 23-ից մինչև ապրիլի 10-ը կդադարեցվեն երկկողմ չվերթները Գանայի, Գվինեայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Լիբիայի և Մալիի հետ:

Անհրաժեշտության դեպքում, իշխանությունները կարող են ընդլայնել արգելքի ժամանակահատվածը:

2021 թվականի սկզբից Մարոկկոն համավարակի դեմ պայքարի շրջանակում դադարեցրել է ավիափոխադրումները 37 երկրի հետ: Մարտի 4-ին երկրում 19-րդ անգամ երկարացվեց արտակարգ դրության ռեժիմը:

Այս պահին Մարոկկոյում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 4.26 մլն մարդ, ընդ որում նրանցից ավելի քան 2.59 մլնը՝ երկու անգամ:

Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով է վարակվել 492 հազար մարդ, մահացել՝ 8 775-ը, ապաքինվել՝ ավելի քան 480 հազարը:

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա