Քաղաքականություն

Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն բանակցում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ. ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն բանակցում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն շփվում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության հետ կապված:

«Անցած շաբաթ քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել փոխարտգործնախարարների մակարդակով: Քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ Ձեր բարձրացրած հարցը: Երկու կողմն էլ դրական են տրամադրված այս հարցի լուծմանը: Համավարակը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն ունի»,- ասաց Այվազյանը՝ նշելով, որ թեպետ կան որոշ տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք ենթակա են արագ լուծման

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում