Լեհերի 70 տոկոսը հրաժարվում է AstraZeneca-ով պատվաստվելուց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհերի 70 տոկոսը հրաժարվում է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել Լեհաստանի վարչապետի գրասենյակի ղեկավար, պատվաստման հարցերով կառավարության լիազոր Միխալ Դվորչիկը:

Ավելի վաղ, դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հայտնել էր, որ հետաքննում է այն հիվանդների հետ կապված միջադեպերը, որոնք պատվաստում են ստացել ԵՄ մի շարք երկրներում AstraZeneca պատվաստանյութի մի խմբաքանակից, և որոնց մոտ ավելի ուշ թրոմբոէմբոլիկ բարդություններ են գրանցվել:

Մի շարք ԵՄ երկրներ, այդ թվում՝ Ավստրիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Բուլղարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Սլովենիան, Կիպրոսը, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան, դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Դրանից հետո EMA-ն հանդես է եկել դեղամիջոցի օգտագործումը շարունակելու առաջարկությամբ, որից հետո մի շարք երկրներ վերականգնել են դրանով պատվաստումը:

«Շաբաթ օրը պատվաստման մի շարք կետերում հրաժարվողների թիվը կազմել է 70 տոկոս»,- նշել է Դվորչիկը:

Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ դեղամիջոցների եվրոպական գործակալության վերջերս հնչեցրած դիրքորոշումը կազդի մարդկանց մտավախությունների վրա և նրանց կհամոզի համաձայնվել AstraZeneca դեղամիջոցով պատվաստման հարցում:

Վերջին տվյալներով Լեհաստանում, որտեղ բնակչությունը կազմում է շուրջ 38 մլն մարդ, ավելի քան 3,2 մլն պատվաստվել է առաջին, իսկ 1,8 մլն-ը՝ երկրորդ չափաքանակով:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա առթիվ

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. ԲՀԿ-ն 4 տոկոս չի հավաքել

Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով

Արմեն Գրիգորյանն ու Հեքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

ԱԳ նախարարը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

18 երկիր, 540-ից ավելի մարզիկ. Գյումրիում ընթանում է Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում