Արցախ

Եղանակի պատճառով դադարեցվել են զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Եղանակի պատճառով դադարեցվել են զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակով պայմանավորված անբավարար տեսանելիության պատճառով, հետաձգվել են ռազմագործողությունների ընթացքում զոհվածների աճյունների և անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները, որոնք մարտի 22-ին նախատեսված էին Հադրութի շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր առմամբ 1518 աճյուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում