Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել. միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները չեղարկվել են
1 րոպեի ընթերցում
![Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել. միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները չեղարկվել են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046617.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա գտնվող Ֆագրադալսֆյադլ հրաբուխը երկար դադարից հետո ժայթքել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ժայթքման վայրում 500-750 մետր երկարությամբ ճեղքվածք է առաջացել, որտեղից շուրջ 100 մետր բարձրությամբ լավայի շատրվաններ են դուրս գալիս:
Բոլորս չվերթներն Իսլանդիայում գործող միակ միջազգային՝ Կեբլավիկ օդանավակայանից չեղարկված են:
Թերակղզու վրա հրաբխի վերջին ժայթքումը տեղի էր ունեցել 800 տարի առաջ:
First video showing the eruption in #iceland Reykjanes Peninsula pic.twitter.com/qB7jwcNu8X
— Trawire.com (@trawire) March 19, 2021