Life

Սերժ Թանկյանը հրապարակել է «Electric Yerevan» երգի տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը հրապարակել է «Electric Yerevan» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է իր նոր՝ «Electric Yerevan» («Էլեկտրիկ Երևան») երգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երգը տեղ է գտել «Elasticity» մինի ալբոմում:

Տեսահոլովակում ներկայացված են կադրեր 2008 թվականի մարտի դեպքերից, 2013 թվականի նախագահական ընտրությունների շուրջ ծավալված իրադարձություններից, 2015-ի «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած բողոքի ակցիաներից, ինչպես նաև 2018 թվականի թավշյա հեղափոխությունից:

«Այն [խմբ. - երգը] գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- ավելի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում էր արել Թանկյանը:

«Հայաստանը և Արցախն ունեն հանուն արդարության և ժողովրդավարության իրականացված բողոքի շարժումների հարուստ պատմություն, ու չնայած Հայաստանում և Արցախում տիրող տրավմատիկ իրավիճակին՝ մենք պետք է հպարտ լինենք մեր դասերով, որոնցով կարող ենք կիսվել ողջ աշխարհի մարդկանց հետ»,- հավելել էր երգիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում