Ֆիլիպինները COVID-19-ի պատճառով մեկ ամսով արգելել են օտարերկրացիների մուտքը երկիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների իշխանությունները մեկ ամսով դադարեցրել են օտարերկրացիների եւ երկրի որոշ քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի եւ դրա մանրԷահիմքերի տարածումը կանխելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 17-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆիլիպինների՝ կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդնության դեմ պայքարի աշխատանքային խումբը:

«Այլ երկրներից SARS-CoV-2-ի մանրԷահիմքերի ներթափանցումը եւ վարակման դեպքերի աճը կանխելու համար բոլոր պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարված Է (…) ժամանակավորապես դադարեցնել օտարերկրացի քաղաքացիների, ինչպես նաեւ արտասահմանյան երկրներից վերադարձող ֆիլիպինցիների մուտքը երկիր, բացառությամբ նրանց, ովքեր արտասահման են մեկնել աշխատելու նպատակով»,- մեջբերում Է «Սինհուան» աշխատանքային խմբի հայտարարությունը:

Արգելքը կգործի մարտի 20-ից մինչեւ ապրիլի 19-ը: Այն չի տարածվում արտասահմանյան երկրների պաշտոնական ներկայացուցիչների, երկրում հավատարմագրված օտարեկրացի դիվանագետների եւ հայրենիք վերադարձող ֆիլիպինցիների վրա, որոնք աշխատել են արտասահմանում:

Նշված ժամանակամիջոցում օրական երկրի կարող Է ժամանել 1,5 հազարից ոչ ավելի օտարերկրացի: Ֆիլիպինների իշխանությունները մարտի 13-ին հաստատել են կորոնավիրուսի նոր տարբերակի հայտնաբերումը հանրապետությունում:

Հայտնաբերված մանրԷահիմքն ստացել Է P.3 անվանումը, ընդամենը պարզել Է 98 նմանք վեպք: Բացի դրանից, առողջապահության նախարարությունը հաստատել Է բրազիլական տարբերակի առաջին դեպքի հայտնաբերումն այն ֆիլիպինցու մոտ, որը վերադարձել Էր Բրազիլիայից: 2020 թվականի հունվարի 30-ին Ֆիլիպիններում հայտնաբերել են կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքը: Այժմ երկրում վարակվածների թիվը հասել Է 631 320-ի, բուժվել Է 561 հազար հիվանդ, մահացել 12 848 մարդ, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա