Արաբական երկրները մտադիր են վերականգնել Սիրիայի լիարժեք մասնակցությունը ԱՊԼ աշխատանքներին. Լավրով
1 րոպեի ընթերցում
![Արաբական երկրները մտադիր են վերականգնել Սիրիայի լիարժեք մասնակցությունը ԱՊԼ աշխատանքներին. Լավրով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046242.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադին տեղեկատվություն է ներկայացրել ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Քաթար կատարած այցերի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Լավրովը տեղեկացրել է Միկդադին վերջերս կատարած ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Քաթար կատարած այցերի արդյունքների վերաբերյալ՝ ընդգծելով արաբական աշխարհում ամրապնդվող սկզբունքային տրամադրվածությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության՝ Արաբական պետությունների լիգայի աշխատանքներին լիարժեք մասնակցությունը վերականգնելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ: