Հասարակական

Հայաստանում մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում մարտի 16-ի ժամը 09:00-ին մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժություններին ընդգրկված զորամասերն ու ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների, անձնակազմը մեկնել է տեղակայման շրջաններ:

Ծավալվել են զինված ուժերի, զորամիավորումների և ԶՈՒ զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են զորավարժությունների մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճշգրտման, ստորաբաժանումների ու կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում