Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մատվիենկոյին Մարալ Նաջարյանի գերությունից ազատմանն աջակցելու համար
1 րոպեի ընթերցում
![Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մատվիենկոյին Մարալ Նաջարյանի գերությունից ազատմանն աջակցելու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046188.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
«Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարեւոր աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Մարալ Նաջարյանն ադրբեջանական բանակի կողմից գերեվարվել էր 2020թ. նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը 2020թ. մարտի 10-ին ազատ է արձակվել և տեղափոխվել Լիբանան: