Առնո Բաբաջանյան 100. Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները համերգ կնվիրեն մեծ կոմպոզիտորին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները համերգ կնվիրեն մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կամերային երաժշտության երեկոն տեղի կունենա մարտի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահի Լուիզ Մանուկյան-Սիմոն սրահում:

Բաբաջանյանի «Պոեմ դաշնամուրի համար» գործը կներկայացնի դաշնակահար Մարտին Շահբազյանը, «6 պատկեր դաշնամուրի համար» ստեղծագործությունը՝ դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը, ջութակահար Անի Փարսադանյանը, թավջութակահար Հովիկ Օգանեզովը, դաշնակահար Վարդան Գեոդակյանը կներկայացնեն «Տրիո ջութակի թավջութակի և դաշնամուրի համար, 1-ին մաս»-ը, որը գրվել է 1953 թվականին: «Սոնատ ջութակի և դաշնամուրի համար» ստեղծագործությունը կկատարեն ջութակահար Անի-Աղավնի Խառատյանը և դաշնակահար Գայանե Ասլանյանը:

«Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հարատև են: Ամբողջ կյանքում իրեն «հնչյունով պաշարած»-ը արդեն մեկ դար է՝ մեզ պաշարել է իր երաժշտությամբ: Հնչյունից հեռու լինելը նա համարում էր կյանքից կտրվել… այդպես էլ կա: Բաբաջանյանը չկտրվեց կյանքից, մեզնից ու հնչյունից: Նա մեզ հետ է արդեն #100_տարի՝ իր հնչյունով և երաժշտությամբ»,-ասվում է միջոցառման հաղորդագրության տեքստում:

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս