Քութայիսում ցուցարարները պահանջում են խզել ՀԷԿ-ի կառուցման՝ թուրքական ընկերության հետ պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քութայիսի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ակցիա՝ ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնելու եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավայի հրաժարականի պահանջներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել Է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

«Մեր գլխավոր պահանջը կառավարության որոշումը չեղյալ հայտարարելն է, որը նախատեսում է Ռիոնիի հովտի փոխանցումը օտարերկրյա ներդրողին։ Երկրորդ պահանջը «Էնկա» ընկերության հետ պայմանագիրը լուծելն է։ Երրորդ՝ 2015 թվականից տրված բոլոր փաստաթղթերը պետք է չեղյալ համարվեն, եւ, վերջապես, էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան պետք է հրաժարական տա»,- հանրահավաքում ելույթի ժամանակ ասել է ակցիայի կազմակերպիչ Վառլամ Գոլետիանին՝ հավելելով, որ հավաքվածների մի մասը պատրաստվում է գիշերել քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված վրաններում:

Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ էկոնոմիկայի նախարարի հետ կայացած բանակցությունները արդյունք չեն տվել, ինչի պատճառով նրանք կշարունակեն բողոքի ակցիաները:

Բողոքի համակարգված ակցիաները տեղի են ունենում մոտ չորս ամիս։ Շինարարության գոտում տեղադրվել են վրաններ։ 576 հեկտար հողատարածքի վրա ՀԷԿ-ի կառուցմամբ զբաղվում է թուրքական «Էնկա» ընկերությունը։ Ցուցարարները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված տարածքում գտնվում են տասնյակ բնակելի տներ եւ անտառներ, իսկ ՀԷԿ-ի կառուցումը կազդի կլիմայի եւ լանդշաֆտի վրա: Նախորդ շաբաթ Վրաստանի կառավարությունը որոշում էր ընդունել կասեցնել «Նամախվանի ՀԷԿ» - ի պատվարի եւ ջրամբարի կառուցումը մինչեւ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելը, սակայն մնացած աշխատանքները կշարունակվեն:

Հայերեն العربية Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս