Միջազգային

SpaceX-ը Starlink ինտերնետ-արբանյակների նոր խումբ է արձակել 

1 րոպեի ընթերցում

SpaceX-ը Starlink ինտերնետ-արբանյակների նոր խումբ է արձակել 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 հրթիռակրի թռիչքը, որը տանում է 60 Starlink ինտերնետ-արբանյակներից բաղկացած խումբը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Falcon 9 հրթիռը մեկնարկել է Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից տեղական ժամանակով 06.01-ին (Երեւանի ժամանակով 14.01-ին): Հրթիռի առաջին աստիճանը, ինչպես սպասվում է, ավանդաբար վայրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսում լողացող հարթակին՝ հետագա օգտագործման համար:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է երկրի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ: Նախագծի իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարին։ Դրա նպատակն է ապահովել գերարագ ինտերնետի հասանելիությունը մոլորակի ցանկացած կետում։ Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է արձակել մոտ 12 հազար արբանյակ:

Արդեն հիմա ընկերությունը սկսել է ինտերնետի թեստավորում սովորական օգտատերերի շրջանում։ Ազդանշանի ընդունման եւ ուղարկման սարքավորումների համար պահանջվում է վճարել $499, ամսական բաժանորդային վճարը կազմում է $99, ինչը համադրելի է եւ նույնիսկ ավելի քիչ, քան ԱՄՆ-ի հիմնական պրովայդերների գները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում