ՀՓՇ անդամներն ավարտեցին արտգործնախարարության դիմաց բողոքի ակցիան
1 րոպեի ընթերցում
![ՀՓՇ անդամներն ավարտեցին արտգործնախարարության դիմաց բողոքի ակցիան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1045976.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն ավարտեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հրավիրված բողոքի ակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՓՇ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ իրենք ակցիան համարում են ստացված, քանի որ տեղեկություն ունեն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ շենք է ժամանել նախատեսվածից մեկ ժամ շուտ, իսկ հետո աննկատ հեռացել:
«Համարում ենք, որ մեր ակցիան ծառայեց իր նպատակին: Այսքանով համարում ենք մեր ակցիան ավարտված: Շարունակելու ենք մեր պայքարը: Շարունակելու ենք նրան (Փաշինյանին- խմբ.) ամեն քայլափոխի հետապնդել»,- ասաց Վարդանյանը:
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները մարտի 13-ին, ժամը 12:00-ին բողոքի ակցիա էին նախաձեռնել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, որպեսզի այդ ձևով դիմավորեին ԱԳՆ շենք ժամանող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: