«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց
1 րոպեի ընթերցում
![«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1045968.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՓՇ անդամները նշել են, որ ցանկանում են իրենց ակցիայով դիմավորել ԱԳՆ շենք ժամանող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Եկել է ավելի շատ մարդ, քան մենք ակնկալում էինք: Սա փոքր ակցիա է: Ակցիաները տարբեր են լինում. լինում են 40-հազարանոց հանրահավաքներ և փոքրաթիվ ակցիաներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՓՇ անդամ Հայկ Մամիջանյանը:
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: