Հայաստանում բուժաշխատողների շրջանում պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V պատվաստանյութերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց. «Ռուսաստանը դեռ տարեսկզբին նվիրել էր 2000 դոզա՝ 1000 հոգու համար»: Պատվաստումը ստանում են կորոնավիրուսի դեմ պայքարին միացած հիվանդանոցների բուժաշխատողներ: Նրանց վերաբերյալ թվային տվյալները հնարավոր կլինի հստակեցնել հաջորդ շաբաթ:

2020-ի նոյեմբերի 21-ին ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը Ռուսաստանի առողջապահության նախարարն իր հետ Հայաստան որպես նվեր էր բերել COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներ՝ 30 դեղաչափ՝ 15 հոգու համար: Պատվաստվողներից մեկն այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մարտի 11-ին հայտնել է, որ կորոնավիրուս դեմ պատվասումների գործընթացը մեկնարկել է բուժաշխատողների շրջանում: Աբովյանը վստահեցրել է, որ պատվաստումների արդյունքում բարդություններ չկան, պատվաստանյութը կողմնակի այլ ազդեցություններ չի ունեցել: Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով:

Առողջապահության նախարարի հրամանով հաստատված են այն ռիսկի խմբերը, որոնք առաջնահերթ են պատվաստվելու: Պատվաստումները լինելու են կամավորության սկզբունքով: Հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները: Աշխատանքներ են տարվում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բնակչության որոշակի տոկոսի համար պատվաստանյութեր ձեռք բերելու համար:

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին