Երևանի տարբեր վարչական շրջաններում կտնկվի մոտ 4 հազար ծառ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում բարեկարգման, կանաչապատման աշխատանքների մեկնարկը տրված է: Ձնհալից հետո առաջնահերթ կատարվում է կանաչ գոտիների մաքրումը տերևներից, ճյուղերից, կենցաղայի աղբից, այնուհետև նախատեսված է ծառերի էտը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արա Աղայանը տեղեկացրեց, որ գույքագրման արդյունքների համաձայն, այս տարի գարնանը պետք է էտվի մոտ 10 հազար ծա:

«Տեղի է ունենում նաև մեր կողմից գույքագրված չոր և անկենսունակ ծառերի հատումը, որոնք վտանգ են ներկայացնում: Այս տարի գույքագրվել է մոտ 400 այդպիսի ծառ և առաջիկա ամիսներին դրանք կհատվեն: Էտին զուգահեռ իրականացվում է ծառերի, թփերի, ծաղիկների տունկը: Ասեմ, որ մեր կողմից այս տարի պլանավորված են մեծ ծավալի սիզամարգերի բարեկարգման ու հիմնման աշխատանքներ: Պլանավորել ենք մոտ 70 հազար քմ նոր սիզամարգերի հիմնում, մոտ 4 հազար ծառի, մոտ 80 հազար թփի, 300 հազար ծաղկի տնկում Երևանի բոլոր վարչական շրջաններում»,- ասաց Արա Աղայանը: Նրա խոսքով՝ այս տարի գնումների շրջանակում ներառել են այն ծառատեսակները, որոնք ծաղկման շրջանում առավել գեղեցիկ են: Դա ուղղված է Երևանի կանաչ դիմագծի փոփոխությանը:

«Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու մեծամասշտաբ ծառատունկ չենք իրականացնում: Ասեմ, որ մենք կարող ենք ավելի շատ ծառ տնկել, բայց ծառատունկն ենթադրում է մի քանի տարի տևող բարդ միջոցառումների համալիր ու համապատասխան հնարավորություններ: Օրինակ, ճիշտ բույսի ընտրություն, գրունտի ստուգում, տեղանքի ճիշտ ընտրություն, այնուհետև գրագետ տունկ, ծառի հետագա խնամք, ոռոգման համակարգի առկայություն և այլն: Մենք ծառատունկի համար ընտրում ենք այնպիսի համայնքներ, որտեղ կա համապատասխան գրունտ: Մեր հիմնական խոչընդոտը սևահողի պակասորդն է, առանց որի մեծածավալ ծառատունկ չենք կարող անել: Հետևաբար, այսօր անում ենք այնքան ծավալի ծառատունկ, որ երաշխավորված լինեն արդյունքները, կորուստ չունենաք»,-ասաց Արա Աղայանը:

Այս տարվա համար նախատեսված նոր ծառերը նախ տնկվելու են փողոցների այն հատվածներում, որոնք դատարկ են, այնուհետև այգիներում, կանաչ գոտիներում:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը