Միջազգային

Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

1 րոպեի ընթերցում

Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի անօրինական գաղտնալսումը համարում է պետական հեղաշրջման փորձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Բրնաբիչի խոսքով` դրանում ներգրավված են երկրում իշխող կուսակցության ներկայացուցիչները և ներքին գործերի նախարարության բարձր պաշտոններ զբաղեցնողները:

Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը մարտի 7-ի գիշերն անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է, որ իրավապահ մարմինների տվյալներով՝ պետության ղեկավարն ու նրա ընտանիքի անդամներն ապօրինաբար գաղտնալսվել են 1572 անգամ:

Նախարարը հստակեցրել է, որ դրանում ներգրավված են ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ որ գործը եւ հավաքված նյութերը փոխանցվել են դատախազության կազմակերպված հանցավորության բաժին:

«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գաղտնալսումը պետական հեղաշրջման փորձ է», - հայտարարել է Սերբիայի վարչապետը TV Pink-ի եթերում: Նրա խոսքով ՝ հետաքննությունը պետք է բացահայտի հանցագործության ամբողջ մեխանիզմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում