Միջազգային

Ֆինլանդիայում սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայում սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայում մարտի 8-ից խիստ կարանտինային միջոցառումներ են սահմանվել` երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ֆինլանդիայի կառավարության սահմանած խիստ սահմանափակումները կտևեն երեք շաբաթ:

Միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների ուսումը կիրականացվի հեռավար ռեժիմով, չեղյալ կհայտարարվեն 12 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված պարապմունքները, խորհուրդ է տրվում աշխատողներին իրենց աշխատանքները իրականացնել հեռավար ռեժիմով:

Նախատեսվում է նաեւ ռեստորանների, բարերի, սրճարանների եւ գիշերային ակումբների փակում, սակայն այդ մասին երկրի խորհրդարանը պետք է որոշում ընդունի միայն երկուշաբթի: Այս եւ այլ միջոցառումները չեն տարածվի Ֆինլանդիայի մի շարք շրջաններում, որտեղ համաճարակային իրավիճակը հանգիստ է:

Ֆինլանդիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 511-ով վերջին տվյալներով, հասել է 62 063-ի, գրանցվել է 767 մահվան դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում