ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և ՀՀ երրորդ նախագա Սերժ Սարգսյանն անդրադարձել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի` Հայաստանից հեռանալու և ԱՄՆ հավաքականին միանալու մասին:
«Ես բացարձակապես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը: Նույնիսկ առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, օժանդակության հարցում, բայց նա ասել է, որ խնդիրը օժանդակության մեջ չէ: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը:
Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էրտարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: