Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ՀՓՇ-ի առաջիկա անելիքների ծրագիրը
1 րոպեի ընթերցում
![Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ՀՓՇ-ի առաջիկա անելիքների ծրագիրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1045074.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում»-ն առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնի մարզերում, ինչպես նաև մարտի 6-ին հանրահավաք կանցկացնի Բաղրամյան պողոտայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 3-ին կազմակերպված հանրահավաքի վերջում ասաց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Մենք պետք է կարողանանք մեր ձայնը հասցնել մարզերին, իսկ շաբաթ օրը, ժամը 15:00-ին մեծ հանրահավաք կիրականացնենք այստեղ»,- ասաց Մանուկյանը:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել նաև շատ ավելի կտրուկ գործողություններ: