Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որ հանգուցալուծենք ներքաղաքական ճգնաժամը. Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունն առաջին հերթին է շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի և պատրաստ է ընդդիմության հետ քննարկումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչ հանգուցալուծում կարող է լինել երկրում ստեղծված իրավիճակին:

Ավինյանն ընդունեց, որ ներքաղաքական ճգնաժամ առկա է՝ հիշեցնելով, որ դրա լուծման համար հայտարարել են, որ պատրաստ են լինել բավականին ճկուն:

Ավինյանը շեշտեց՝ նախկինում իշխանությունը հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պատրաստակամության մասին, բայց դրան պատշաճ արձագանք չէին ստացել: «Մենք կրկին պատրաստակամ ենք խորհրդարանական ընդդիմության հետ այդ քննարկումներն իրականացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և ընտրություններ անցկացնելու հետ կապված: Ինչպես նաև դրան զուգահեռ պատրաստ են քննարկելու սահմանադրական բարեփոխումների օրակարգը, միգուցե կիսանախագահական համակարգին վերադարձի հարցը»,-ասաց Ավինյանը:

Ուրիխանյանը հետաքրքրվեց, եթե խորհրդարանական ընդդիմությունը չհամաձայնի ընտրությունների, ինչ կարվի:

Ավինյանն արձագանքեց, որ առաջին հերթին իշխանությունն է շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի: «Մեզ համար օրակարգը բաց է, մենք բոլոր հնարավոր միջոցներով պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որոնք կհանգուցալուծեն ներքաղաքական ճգնաժամը և նոր ճգնաժամեր չեն ստեղծի»,-ասաց նա ու հավելեց՝ շատ ընդդիմադիրների կողմից արված շատ առաջարկներ նոր ճգնաժամերի ականներ են պարունակել:

Ավինյանը վստահեցրեց, որ իշխանությունը նախաձեռնելու է այդ քննարկումները:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA