Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյանը մանրամասներ է հաղորդել հանդիպումից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները ավարտել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, որտեղ քննարկել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումի հետ կապված խնդիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Նրա հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ազատման հրամանագրի նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու առնչությամբ: Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- ասաց Վանեցյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

«Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 2-ին խիստ մտահոգիչ էր համարել նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը չստորագրելու դիրքորոշումը և հանդիպում պահանջել նրա հետ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA