Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում
![Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1044989.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 3-ի նիստի մեկնարկին պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված նախագծերը:
Ազգային ժողովում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էրՍամվել Գրիգորյանի,Արմեն ՀայկյանցիևԱրսեն Մկրտչյանիթեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:
Խորհրդարանի պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նաև մի շարք օրենքների նախագծեր և օրենսդրական նախագծերի փաթեթներ:
Մարտի 3-ին Ազգային ժողովում տեղի կունենա նաև կառավարության հետ հարցուպատասխանը: