Քաղաքականություն

ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը

1 րոպեի ընթերցում

ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 2-ին գումարվող քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվել է 19 հարց:

Գումարվող հերթական քառօրյա նիստի ընթացքում խորհրդարանի պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների և օրենսդրական փաթեթների նախագծեր:

Խորհրդարանը կքննարկի նաև Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնի համար առաջադրվել են Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Հերթական քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը կքննարկվի փակ նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում