Նիգերիուհի Նգոզի Օքոնջո Իվեալան ստանձնեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նգոզի Օքոնջո Իվեալան (Նիգերիա) մարտի 1-ին ստանձնել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնը թափուր Էր մնում 2020 թվականի օգոստոսի 31-ից, երբ այն մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը թողեց կազմակերպության նախկին ղեկավար Ռոբերտու Ազեվեդուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարտի 1-ի առավոտյան ԱՀԿ-ի կենտրոնակայան ժամանելուց հետո Օքոնջո Իվեալան ՄԱԿ-ում լիազորագրված թղթակիցների ասոցիացիայի մամուլի միությանը հայտարարել Է, որ «ամենաբարձր գերակայություններից մեկը» համարում Է ձկնորսության սուբսիդիաների շուրջը բանակցությունների հաջող ավարտն» այնքան արագ, որքան դա հնարավոր Է»:

«Մենք կարծում ենք, որ ձկան չափից դուրս որսը, ինչպես նաեւ ապօրինի ձկնորսությունն Էական վնաս են հասցնում»,- նշել Է նա՝ հիշեցնելով, որ այդ թեմայի շուրջը բանակցություններն ԱՀԿ-ում «վարվում են արդեն 20 տարի, եւ դա բավական Է»:

Նգոզի Օքոնջո Իվեալան՝ Նիգերիայի ֆինանսների նախկին նախարարը, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Է նշանակվել 2021 թվականի փետրվարի 15-ին կայացած կազմակերպության Գլխավոր խորհրդի հատուկ նիստում: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, որը նշանակվում Է չորս տարով, ղեկավարում Է քարտուղարությունը, պատասխանատու Է կազմակարպության վարչական գործողությունների հսկման եւ ղեկավարման համար: Նրա դերն առաջին հերթին խորհրդակցական Է եւ կառավարչական, քանի որ ԱՀԿ-ում որոշումներն ընդունում են կազմակերպության անդամները. կա՛մ նախարարների խորհրդաժողովում, կա՛մ Գլխավոր խորհրդի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա