ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկվել խմբակցության հանդիպման ընթացքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումն առնչվել է բացառապես խորհրդարանի քառօրյա նիստի օրակարգին:
«Քառօրյային առնչվող խմբակցության հանդիպում էր: Քննարկել ենք բացառապես քառօրյային առնչվող օրակարգը»,- ասաց Մակունցը:
Մարտի 2-ին Ազգային ժողովը կգումարի հերթական քառօրյա նիստը: