Մշակույթ

Հայտնի են «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակի դափնեկիրների անունները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակի դափնեկիրների անունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 78-րդ արարողությանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիրը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կնոջ լավագույն դերի համար մրցանակ է տրվել Անդրա Դեյին: Նա մրցանակի է արժանացել «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի» ֆիլմում կերտած կերպարի համար:

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար մրցանակի են արժանացել «Հոգի» ժապավենի ստեղծողները։ «Լավագույն կատակերգական ֆիլմ» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ջեյսոն Ուոլիների «Բորատ 2» ֆիլմին: «Բորատ 2» ֆիլմում լավագույն կատակերգական դերի համար մրցանակի է արժանացել Սաշա Բարոն Քոենը:

«Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» ժապավենի սցենարի համար մրցանակը հանձնվել է Ահարոն Սորկինին:

«Լավագույն մինի սերիալ» է ճանաչվել «Թագուհու քայլը», իսկ «Լավագույն դրամատիկ սերիալ»՝ «Թագը» հեռուստանովելը:

Չեդվիկ Բոուզմանը հետմահու «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում, «Մա Ռեյնի․բլյուզի մայրը» կինոնկարում խաղացած դերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում