Վազգեն Մանուկյանի համոզմամբ` նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզված է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով կվերադարձնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ես համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ: Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պետք է չենթարկվի ՀՀ վարչապետի այն հրամանագրին, ըստ որի, պաշտոնից ազատվում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մանուկյանը:

«Արմենպրես»-ը փորձում է ՀՀ նախագահի աշխատակազմից պարզել, թե արդյոք ՀՀ նախագահը որոշում կայացրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկության հետ կապված:

Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և գիշերն անցկացրել այնտեղ: Փետրվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հայերեն Русский

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ