Ստոլտենբերգը նշել Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, Չինաստանը, ահաբեկչությունը, կիբեռգրոհները եւ կլիմայական փոփոխությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գլխավոր սպառնալիքներն են: Փետրվարի 26-ին այս պնդմամբ հանդես Է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների գագաթնաժովին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի համար գլխավոր խնդիրն Է եղել, որպեսզի առողջապահության ճգնաժամը չդառնա անվտանգության ճգնաժամ, որովհետեւ այն բոլոր սպառնալիքները, որոնք եղել են մինչեւ համավարակը, մնացել են: Դրանք են Ռուսաստանի ագրեսիան, ահաբեկչությունը, կիբեռգրոհները, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոփոխությունները: Մեկ երկիրը կամ մայր ցամաքը չեն կարող հաղթահարել, բայց միասին կկարողանան»,- ասել Է գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը հերթական անգամ ողջունել Է ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի «համզոզիչ կոչն այն մասին, որ անհրաժեշտ Է ուժեղացնել կապը Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հետ»:

«Դա կլինի ՆԱՏՕ-ի ղեկավարների գլխավոր թեման, որոնք այս տարի ավելի ուշ կհանդիպեն Բրյուսելում»,- հավելել Է նա: Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել Է ԵՄ-ի առցանց գավաթնաժողովի երկրորդ օրվան, որպեսզի քննարկեն, թե ինչպես բարձրացնեն «մարտահրավերների եւ անվտանգության սպառնալիքների հակազդման կոլեկտիվ ներուժը: Ինչպես սպասվում Է, ԵՄ-ի ղեկավարները եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կօգտվեն հնարավորությունից, որպեսզի քննարկեն եւ որոշեն ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենին համատեղ Բրյուսել հրավիրելու հարցը՝ ԵՄ – ԱՄՆ եւ ՆԱՏՕ – ԱՄՆ գադաթնաժողովների անցկացման համար: Թե՛ միությունը եւ թե՛ դաշինքը մտադիր են դա անել տարվա առաջին կեսին, սակայն մինչ օրս պաշտոնական հրավեր չի եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres