Հասարակական

Ըստ ամենայնի, «Իսկանդեր»-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Ըստ ամենայնի, «Իսկանդեր»-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգի մասին արված հայտարարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ օբյեկտիվ եւ հավաստի տեղեկությունների համաձայն՝ այդ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի կիրառվել:

«Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով նա սխալ տեղեկատվություն է օգտագործել», - ասել է Կոնաշենկովը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ «Իսկանդեր»-ը բազմիցս հաջողությամբ կիրառվել է Սիրիայում միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ:

«Դա մեզ լիարժեք հիմք է տալիս պնդելու, որ Ռուսաստանում արտադրվող «Իսկանդեր» հրթիռային համալիրն աշխարհում լավագույնն է իր դասում։ Դա բոլորի կողմից է ճանաչված», - եզրափակել է Կոնաշենկովը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում