Բյուրականի աստղադիտարանի տնօրենը կարևորում է գիտության դերը տնտեսության զարգացման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տնտեսության զարգացման համար հիմնական գործոն է համարում գիտությունը: Նա հավաստիացնում է, որ Հայաստանում գիտական մեծ ներուժ կա, սակայն այն զարգացնելու համար անհրաժեշտ է մեծացնել գիտության հատկացվող պետական ֆինանսավորումը:

«Գիտության զարգացումը բերում է տնտեսական հզորացման: Այլ բան չի կարող լինել. տնտեսությունը բոլոր ժամանակներում՝ առավել ևս 20-րդ դարում, երբ թռիչքաձև զարգացում ունեցավ ամբողջ աշխարհում հիմնված էր գիտական նվաճումների վրա: Միայն տրանսպորտային միջոցների զարգացման շնորհիվ, որը գիտական նվաճումների արդյունք էր, աշխարհն այլ աշխարհ դարձավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը:

Նա հիշեցրեց, որ գիտական զարգացումները սկսվեցին Անգլիայի գիտատեխնիկական հեղափոխությունից, երբ Անգլիան միանգամից դարձավ աշխարհի ամենազարգացած պետությունը: «Պատահական չէր, որ Անգլիան դարձավ նաև աշխարհի ամենամեծ գաղութատիրական պետությունը: Անգլիային հաջորդեցին Գերմանիան, Ֆրանսիան, հետո՝ ԱՄՆ-ն և այլ երկրներ: Զարգացած փոքր երկրներից են Իսրայելը, Հարավային Կորեան և այլն: Ինչպես արդեն ասացի, Հայաստանը ևս գիտական մեծ ներուժ ունի, սակայն այն զարգացնելու համար անհրաժեշտ է մեծացնել գիտությանը տրվող ֆինանսավորումը, որը կրճատվել է»,-եզրափակեց Միքայելյանը:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում