Իրավունք

Հարկ վճարողի օրվան ընդառաջ շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն՝ ՊԵԿ-ում

1 րոպեի ընթերցում

Հարկ վճարողի օրվան ընդառաջ շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն՝ ՊԵԿ-ում

Հարկ վճարողի օրվան ընդառաջ, Պետական եկամուտների կոմիտեում կազմակերպվել է շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, Հայաստանում հարկ վճարելու մշակույթի զարգացման և բարեխիղճ հարկ վճարողներին խրախուսելու նպատակով` շնորհակալագիր և հուշանվեր են ստացել 2025 թվականին Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրն առաջինը լրացրած, սոցիալական ծախսի փոխհատուցումն առաջինը հետ ստացած և առաջին լրացուցիչ հարկ հայտարարագրած անձինք։ 

Բացի այդ, ՊԵԿ-ի կողմից շնորհակալագիր և հուշանվեր կստանան նաև եկամուտների հայտարարագիր լրացրած ամենատարեց կինն ու տղամարդը, որոնք հասցեատերերին կհանձնվեն առաջիկայում։ 

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ու Կոմիտեի ղեկավար անձնակազմը շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին իրենց պատասխանատվության և բարեխղճության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում