Միջազգային

ԵՄ-ն կքննարկի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կքննարկի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում կայացած հանդիպմանը ԵՄ արտգործնախարարները հայտարարել են Բելառուսի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության շարունակական հետապնդման և պատժամիջոցների հետագա ընդլայնման հարցով քննարկումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ասուլիսում տեղեկացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Ինչ վերաբերում է Բելառուսին, իշխանությունների կողմից բռնաճնշումները և քաղաքացիական հասարակության և քաղաքացիների վրա շարունակվում են: Մենք կքննարկենք հետագա պատժամիջոցների ընդունումը, իսկ այդ ընթացքում կաջակցենք բելառուս ժողովրդին և ժողովրդավարության նրա օրինական պահանջին », - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում