ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները պատժամիջոցներով են սպառնացել Մյանմայում հեղաշրջման պատասխանատուների դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստ Է պատժամիջոցներ սահմանելու նրանց նկատմամբ. ովքեր, Միության կարծքով՝ պատասխանատվություն են կրում Մյանմայում հեղաշրջման համար: Այդ մասին ասված Է Եվրամիության խորհդրի հայտարարության մեջ, որի նիստն արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով փետրվարի 22-ին տեղի Է ունենում Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մինչդեռ Եվրամիությունը պատրաստ Է պաշտպանելու երկխոսությունը բոլոր հանգուցային շահագրգիռ կողմերի հետ (Մյանմայի) իրադրության կարգավորման համար, խորհուրդը հայտարարել Է, որ ԵՄ-ն պատրաստ Է ընդունելու սահմանափակիչ միջոցներ՝ նպատակամղված նրանց դեմ, ովքեր անմիջականորեն պատասխանատվություն են կրում զինվորական հեղաշրջման համար, եւ նրանց տնտեսական շահերի համար»,- նշված Է այնտեղ: Բացի դրանից, «նախարարները ճգնաժամի ապաԷսկալացիայի կոչ են արել արտակարգ դրության անհապաղ դադարեցման, օրինական քաղաքացիական կառավարության վերականգնման եւ նորընտիր խորհրդարանի բացման, ինչպես նաեւ բոլորի ազատ արձակման միջոցով, ովքեր ձերբակալվել կամ կալանավորվել են հեղաշրջան պատճառով»: «Ոչ մայն իշխանությունները պետք Է առավելագույն զսպվածություն դրսեւորեն, այլեւ բոլոր կողմերը պետք Է ձեռնպահ մնան բռնությունից»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իսրայելական հարձակումներից Լիբանանում վիրավորներ կան

Ուրուգվայում անցկացվել է «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում

Վարչապետ Փաշինյանը կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար վերանայումների անհրաժեշտություն է տեսնում

Գլխավոր դատախազը ներկայացրել է, թե Երևանին և մարզերին մեկ տարում քանի այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայտնի է, թե որ ընկերությունը Հայաստանում կիրականացնի խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը

ՌԴ-ում Պակիստանի դեսպանն անդրադարձել է Երևանի և Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը

Ազգային ժողովը քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Մեկ օրում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CNN

Որքան հողատարածք է վերադարձվել պետությանը. մանրամասնում է գլխավոր դատախազը