Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի լոգիստիկ խնդիրների հետևանքով. սկսվում է ծառայողական քննություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարության պարզաբանումը.

«IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը.

Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»։

Հայերեն English Русский

Մեդալ նվաճելու ձգտումը մեծ էր. ՀՀ հավաքականն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնության արդյունքները

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնին

«Մնա» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում. կայացել է սպասված բեմադրության առաջնախաղը

Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

Պակիստանում ածխի հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 34-ի

Հայաստանում կսահմանվեն աղետների մասին տեղեկությունների փոխանցման հստակ ժամկետներ

Ծաղկաձորում հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր. պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ