ԵՄ-ն Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունի միջազգային հակամարտությունների լուծման համար. Մաաս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք Է ուղիներ որոնի Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար, չնայած Ալեքսեյ Նավալնիի շուրջն ստեղծված իրադրությանը: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ Բրյուսելում եվրոպացի պաշտոնակիցների հանդիպմանը ժամանելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն հանդիպմանը կքննարկի Նավալնիի հետ կապված իրադրության արձագանքը, այդ թվում այն հարցը, թե անհրաժեշտ են արդյոք նոր պատժամիջոցներ դատավճռից հետո: «Ես այն բանի կողմնակցն եմ, որ այդ հարցի շուրջը պատրաստվի առաջարկություն առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցային ցուցակի վերաբերյալ»,- ասել Է նախարարը:

«Դրա հետ միաժամանակ մենք պետք Է ուղիներ որոնենք, որպեսզի Ռուսաստանի հետ մնանք երկխոսության մեջ,- ասել Է նա:- Մենք Ռուսաստանի կարիքն ունենք՝ միջազգային շատ հակամարտությաններ կարգավորելու համար»:

«Մենք պետք Է քննարկենք այն հարցը, թե ինչպես կարելի Է պահպանել ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսությունը»,- նշել Է Մաասը: Նրա գնահատմամբ՝ Մոսկվայի եւ Բրյուսելի հարաբերությունները «հայտնվել են ցածրագույն կետում»:

Նավալնին, որը երկու անգամ պայմանականորեն դատապարտվել Է յուրացումների համար, հետախուզում Է հայտարարվել «Իվ Ռոշե» գործով պատժի պայմանների բազմակի խախտումների համար: Նրան ձերբակալել են հունվարի 17-ին Շերեմետեւո օդանավակայանում, Խիմինսկիի դատարանը նրան թողել Է կալանքի տակ: Փետրվարի 2-ին դատարանը վճիռ Է կայացրել նրա պայմանական պատիժը իրականով փոխարնելու մասին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել Է, որ Նավալնիի գործունեության հետեւում կանգնած են արտասահմանյան հզոր ուժեր եւ ֆինանսներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում