Միջազգային

Մարզադաշտի չափ ունեցող աստերոիդ Է մոտենում Երկրին

1 րոպեի ընթերցում

Մարզադաշտի չափ ունեցող աստերոիդ Է մոտենում Երկրին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկուշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, մարզադաշտի չափ ունեցող աստերոիդ կմոտենա Երկրին: Այդ մասին հաղորդել Է NASA-ի JPL գիտահետազոտական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հաշվարկների համաձայն, շուրջ 213 մետր տրամագծով 2020 XU6 աստերոիդը մոլորակին կմոտենա մոտավորապես 4 միլիոն կիլոմետր հեռավորությամբ:

Այդ օրը, Երկրի կողքով թռչեն նաեւ 23 մետր տրամագծով 2020 BV9 (ամենամոտ տարածությունը՝ 5,6 միլիոն կիլոմետր) եւ 40 մետր տրամագծով 2021 CC5 աստերոիդները, որը կանցնի մոտավորապես 6,9 միլիոն կիլոմետր հեռավորությամբ: Դրա հետ մեկտեղ փետրվարի 21-ին Երկրի կողքով անցել են 2021 DD1 եւ 2021 DK1 աստերոիդները, որոնք ունեն համապատասխանաբար 10 եւ 61 մետր տրամագիծ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում