Երևանում բացվել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վերածննդի օրվա առթիվ՝ փետրվարի 20-ին, Երևանի Գ.Նժդեհի 23/1 հասցեում պաշտոնապես վերաբացվել էՀադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին Արցախի կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը, Արցախյան շարժման Հադրութի ակտիվիստներ, Երևանում ժամանակավորապես ապաստանած Հադրութի բնակիչներ: Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում վերարժևորել են Արցախյան շարժման գաղափարն ու անդրադարձել Արցախ, Հադրութ վերադառնալու, ինչպես նաև արարումով ու ստեղծագործելով պայքարելու անհրաժեշտությանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը հայտնեց,որ խնդրել են Արցախի ԿԳՄՍ նախարարին, որպեսզի Ստեփանակերտում իրենց անկյուն հատկացվի և գործունեությունը շարունակեն Արցախում:

«Մենք վաղ թե ուշ պիտի վերադառնանք Արցախ, իսկ այնուհետև՝ գուցեև նաև Հադրութ»,-ասաց Թամրազյանը:

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներն ու ուսուցիչները միջոցառմանը ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, ռազմահայրենասիրական երգ ու պար, ինչպես նաև բռնցքամարտի ցուցադրական պարապմունք:

Տնօրեն Իրա Թամրազյանի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շենքում, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին հատկացված է 4 դասասենյակ: Ներկայում կենտրոնը՝ Վանաձորում և Մասիսում գործող մասնաճյուղերի հետ միասին, ունի շուրջ 312 սան: Ընդ որում՝ կենտրոնում գործող 39 խմբակներին հաճախում են երեխաներ Հադրութից ու Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված ընտանիքներից:

Հայերեն

Վարչապետը մասնակցել է ԵՔՀ լիագումար նիստին և առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությանը

Շենգավիթի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել

Գարեգին Բ-ի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամսվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում ՀՀ անունից հանդես է եկել ազգային հայտարարությամբ

Երևանում կայացավ կոգնիտիվ անվտանգության և դիմակայունության ամրապնդման հարցերին նվիրված միջոցառում

ԱրարատԲանկը Գյումրիում ներկայացել է ՓՄՁ ֆինանսավորման աննախադեպ՝ 9.9% բիզնես վարկի առաջարկով

Նոյեմբերի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի կառավարությունը վավերացրել է Ուկրաինայի հետ  ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը. Moldpres

Էստոնիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ից Ռուսաստանի հետ պետք է բանակցեն Կոշտան և Կալասը