ԱՄՆ-ի վարչակազմը «Հյուսիսային հոսք - 2»-ի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին զեկույցը կներկայացնի փետրվարի 19-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը փետրվարի 19-ին Կոնգրեսին կներկայացնի «Հյուսիսային հոսք - 2» գազատարի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին զեկույցը: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ փաստաթղթում կնշվեն նոր սահմանափակիչ միջոցներ, որոնք կվերաբերեն Ռուսաստանի ընկերություններին, ըստ որում Գերմանիայի ֆիրմաները չեն ենթարկվի պատժամիջորների: Ինչպես նշում Է Bloomberg-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չի ցանկանում սահմանափակիչ միջոցներ մտցնել Գերմանիայի նկատմամբ եւ ավելի կարեւոր Է համարում հարցի դիվանագտական լուծումը: Պետդեպի ղեկավարը նաեւ այն կարծիքին Է, որ երկիրը պետք Է ուշքի գա այն վնասից, որը կրել Է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, որը հետեւում Էր «Ամերիկան առաջին տեղում» մոտեցմանը: Գործակալության աբյուրների խոսքով՝ նախորդ վարչակազմն իշխանության գլուխ գտնվելու վերջին շաբաթներին մշակել Էր լուրջ պատժամիջոցների սահմանում Գերմանիայի նկատմամբ, սակայն դրանք իրականացնել չհասցրեց:

Ամերիկացի կոնգրեսականները փետրվարի 17-ին նամակ են հղել Բրլինկենին՝ «Հյուսիսային հոսք - 2» գազատարի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին տեղեկատվություն տրամադրելու պահանջով: Նրանք նամակին են կցել այն նավերի ցուցակը, որոնք, «ինչպես ենթադրվում Է, մասնակցել են» «Հյուսիսային հոսք - 2»-ի կառուցմանն ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն ուժի մեջ մտնելու պահից: Կոնգրեսականները Պետդեպին խնդրում են իրենց ներկայացնել թվարկված նավերի գործունեության գնահատումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը