Հասարակական

Սյունիքի սահմանամերձ համայնքներում կառավարությունը կիրականացնի գյուղատնտեսական նոր ծրագրեր

1 րոպեի ընթերցում

Սյունիքի սահմանամերձ համայնքներում կառավարությունը կիրականացնի գյուղատնտեսական նոր ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքներ են տարվում Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի գյուղատնտեսական աշխատանքների և անասնապահության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:

«Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքների եւ անասնապահության հետ կապված խնդիրներ ունեն: Մարդիկ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն ու անասնապահական աշխատանքները ծավալում էին ավելի լայն տարածություններում, որի հնարավորությունն այսօր չունեն: Հատկապես խնդիր է առաջանում Որոտանում, որի վարչական շրջանը շատ փոքր է: Այս ուղղությամբ էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում ենք, շուտով կունենանք վերջնական լուծումներ, որոնք կապված կլինեն ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի հետ: Հաջորդ նիստում կունենանք վերջնական որոշումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ղուկասյանը՝ ավելացնելով՝ քանի որ մոտենում է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը, արդեն սկսել են ականազերծման աշխատանքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ նման կոնկրետ քայլերի արդյունքում սյունեցիները կզգան, որ կառավարությունը կանգնած է իրենց կողքին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում