Միջազգային

Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին

2 րոպեի ընթերցում

Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն սպառնալիք Է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա ելույթի սղագրությունը հրապարակվել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կայքում:

«Ռուսաստանն սկնհայտ սպառնալիք Է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների, ներառյալ ԱՄՆ-ի, համար, ռազմական ուժ օգտագործելով իր նպատակներին հասնելու համար»,-նշել են Պենտագոնում:

Բացի այդ, նշվում Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է առաջ տանել իր շահերը եւ Մոսկվային հարկադրել «պատասխան տալու ոչ խելամիտ եւ ագրեսիվ գործողությունների համար»:

«Մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում իր ավտորիտար մոտեցումներով անվտանգությունն ու կայունությունը խարխլելու Ռուսաստանի ձգտումը: Մենք դա տեսնում ենք նաեւ Չինաստանի հետ նրա համագործակցության մեջ»,-ընդգծել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ դաշինքը պատրաստ Է Ռուսաստանի հետ ինչպես առճակատման, այնպես Էլ նրա հետ համագործակցության:

Նա նշել Է Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը սպառազինությունների մրցավազքի վերսկսման վտանգի պատճառով: Այդուհանդերձ, Ստոլտենբերգը կարծում Է, որ Մոսկվայի հետ հարկավոր Է երկխսություն վարել ուժի եւ վճռականության դիրքից: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Էր, որ հենց ՆԱՏՕ-ն Է բացահայտորեն միջամտում երկրի ներքին գործերին՝ քաղաքական եւ տնտեսական զսպման հասնելու նպատակով, օգտագործելով ինչպես պատժամիջոցների մեխանիզմները, այնպես Էլ քաղաքական սադրանքները: Մասնավորապես, նա նշում Է վարկաբեկումը՝ Ռուսաստանի մասին ապատեղեկատվության եւ բացահայտ ֆեյքերի տիրաժավորման ճանապարհով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում