Փետրվարի 16-ին դեպի Երևան ավիաչվերթների հիմնական մասն իրականացվում է ըստ պլանավորվածի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Երևան փետրվարի 16-ին նախատեսված ավիաչվերթների հիմնական մասը ըստ պլանավորվածի, ժամանակին իրականացվում է, միայն երկու չվերթի հետ կապված փոփոխություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ փետրվարի 16-ին կա մեկ ուշացում Շարժայից, որը դեռ չի եկել: Մեկ չեղարկում էլ կա Մոսկվայից: Թռիչքը պետք է իրականացներ «Ուրալ» ավիաընկերությունը: Պատճառը դեռ հայտնի չէ:

«Փետրվարի 15-ին են եղել ուշացումներ, խոսքը 5 չվերթի մասին է, 2-ը Մոսկվայից, մնացածը Ուֆայից, Կազանից, Միներալնիե Վոդիից: Չվերթները Ռուսաստանից նախատեսված ժամանակից ուշ են եկել Հայաստան, հետևաբար դեպի Ռուսաստանի Դաշնություն ուշ են մեկնել: Պատճառների մասին տեղեկություններ չունենք: Ասեմ, որ եթե նույնիսկ ուշացել են, միևնույն է ժամային փոփոխությամբ թռիչքներն իրականացվել են: Մեկ չեղարկում էլ ունեցել են Մոսկվայից»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Հայերեն Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը