Միջազգային

Տասը երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր հիմնամանրէ

2 րոպեի ընթերցում

Տասը երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր հիմնամանրէ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում հայտնաբերել Է կորոնավիրուսի եւս մեկ հիմնամանրԷ, այն անվանել են B1525: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Guardian թերթը՝ վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի հետազոտողներին:

Մեծ Բրիտանիայում մասնագետները գրանցել են ARS-CoV-2-ի այս տարբերակով վարակման առնվազն 32 դեպք, Դանիայում՝ 35, Նիգերիայում՝ 12, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում՝ համապատասխանաբար յոթ եւ հինգ: Առնվազն հինգ հիվանդ Է գրանցվել Գանայում, Ավստրալիառում, Կանադայում, Հորդանանում եւ Իսպանիայում:

Ինչպես նշում Է հրատարակությունը, նոր հիմնամանրԷն ունի «մուտացիաների պոտենցիալ տագնապալի հավաքածու»:

Մասնավորապես, հետազոտողներին անհանգստացնում Է Е484К մուտացիան փշանման սպիտակուցի մեջ, որը նաեւ առկա Է բրազիլական եւ հարավաֆրիկյան տարբերակներում եւ, մասնագետների կարծիքով, վիրուսն ավելի կայուն Է դարձնում հակամարմինների նկատմամբ: 2020 թվականի դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր՝ VUI-202012/01 հիմնամանրԷն:

Ավելի ուշ հաստատվել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է սկզբնականից 70 տոկոսով (այլ գնահատումներով՝ 56 տոկոսով) ավելի արագ: Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ այդ մուտացիան 30 տոկոսով ավելի մահացու Է, քան ավելի վաղ հայտնին, եւ մինչեւ 70 տոկոսով ավելի վարակիչ Է: Փետրվարի 15-ին գիտնականները նախնականորեն հաստատել են այս տվյալները: Վերջին ամիսներին VUI-202012/01-ով վարակման դեպքեր են գրանցվել առնվազն 80 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Հունվարի վերջին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել Է, որ Ռուսաստանում արդեն սկսվել Է կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրԷի ճանաչման համակարգի թեստավորումը: Նա նաեւ նշել Է, որ ռուսաստանյան պատվաստանյութերը կարող են պաշտպանել նաեւ COVID-19-ի մուտացիայի ենթարկված տարբերակից: Դա հաստատում են ՊՇՌ համակարգի տվյալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում