Միջազգային

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության նվազման մասին

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության նվազման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ շաբաթ անընդմեջ աշխարհում COVID-19ով հիվանդացությունը նվազում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Արդեն հինգերորդ շաբաթն է, որ ամբողջ աշխարհում COVID-19 դեպքերի մասին հաղորդումները նվազում են»,-նշել է նա:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ հինգ շաբաթում շաբաթական գրանցվող նոր վարակների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում