Սիրիայի ՀՕՊ-ը դիմագրավել Է Իսրայելի կողմից հրթիռային գրոհը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները փետրվարի 15-ին դիմագրավել են իսրայելական հրթիռային գրոհը Դամասկոսի շրջակայքի վրա: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել Է SANA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր 01:18-ին (Երեւանի ժամանակով 03:18-ին) իսրայելական հակառակորդը մի շարք հրթիռային հարվածներ Է հասցրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից, ինչպես նաեւ Գալիլիայի կողմից՝ խոցելով որոշ թիրախներ Դամասկոսի շրջակայքում»,- մեջբերում Է գործակալությունը զինվորական աղբյուրի խոսքը: Ըստ նրա՝ սիրիական ուժերին հաջողվել Է խոցել հրթիռների մեծ մասը: Տեղեկություններ տուժածների եւ ավերածությունների մասին չեն բերվում: Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել Է, որ Միրիայի հակաօդային ուժերը կրակ են բացում օդային թիրախների վրա Դամասկոսից դեպի արեւմուտք գյուղական շրջանների երկնքում: Սիրիայի մայրաքաղաքի արեւմտյան շրջակայքի օդում պայթյուններ են լսվել: Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել Է մեկնաբանել հրթիռային հարվածների մասին հաղորդումները: «Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- փետրվարի 15-ին հեռախոսով պատասխանել Է ՏԱՍՍ-ի համապատասխան հարցմանը բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հայերեն English Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա