Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 861 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 861 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 14 861 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 4 057 698 է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին փետրվարի 13-ին լրագրողներին հայտնել են նոր ինֆեկցիայի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 502 մարդ: Ընդհանուր առմամբ, մահացել է 79 696 պացիենտ:

Մեկ օրում առողջացել է 18 765 մարդ: Ընդհանուր առմամբ բուժվել է 3 577 907 վարակակիր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում